«Հայաստանի ՀՆԱ-ի աճի ներկայիս ցուցանիշները չեն բավարարում ո՛չ իշխանություններին, ո՛չ Հայաստանի քաղաքացիներին». Սերժ Սարգսյան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ռուսաստանն այսօր» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ հոկտեմբերի սկզբին ձևավորված ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը կհաղթահարի տնտեսության ղեկավարման արդյունավետության բարձրացման և ՀՆԱ-ի աճի տեմպերի արագացման խնդիրը։

«Ես այդ խնդիրն առաջ եմ քաշել կառավարության նիստում։ Առաջին խնդիրը ղեկավարման արդյունավետության բարձրացումն է, այնուհետև մեր տնտեսության վիճակի վերլուծության անցկացումը՝ խոչընդոտներն ու խնդիրները վեր հանելու ու դրանք վերացնելու, Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերը արագացնելու նպատակով»,- ասել է Հայաստանի նախագահը։

Նրա խոսքով՝ ներկայիս ցուցանիշները չեն բավարարում ո՛չ իշխանություններին, ո՛չ Հայաստանի քաղաքացիներին։

«Այդ պատճառով մեծ հույս ունեմ, կարծում եմ, որ մենք դրան գնում ենք, որ նոր կառավարությունը պատվով կհաղթահարի այդ խնդիրը։ Ես դրանում գրեթե վստահ եմ։ Այստեղ կարող եմ կանխատեսումներ անել, քանի որ գործ ունեմ մարդկանց հետ, որոնց վարքագիծը կարելի է կանխատեսել»,- հավելել է նա։

Տեսանյութեր

Լրահոս