Բաժիններ՝

«Մենք միասին ուժեղ ենք». Հայաստանի նախագահը՝ ազգային գաղափարի մասին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ռուսաստանն այսօր» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Հայաստանը տեսնել ուժեղ պետություն, որը խնդիրներ չի ունենա ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Թուրքիայի հետ։

«Ո՞րն է ազգային գաղափարը։ Դառնալ ուժեղ պետություն, ամուր պետություն։ Խնդիրներ չունենալ ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Թուրքիայի հետ»,- հայտարարել է ՀՀ նախագահը։
Սերժ Սարգսյանի խոսքով՝ ինքը երազում է, որ մարդիկ Եվրոպայից գան Հայաստան և տեսնեն, որ երկիրը զարգանում է։

«Ես ցանկանում եմ, որ հավանաբար, ամենաանիրականանալի երազանքն է, որպեսզի բոլոր հայերը հավաքվեն Հայաստանում։ Երբ իրականում նրանք հավաքվում են, չորս կարծիք ունեն միևնույն հարցի վերաբերյալ, բայց մենք միասին ուժեղ ենք»,- հավելել է Սերժ Սարգսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930