Բաժիններ՝

Առաջին օտարերկրյա հանդիպումն ընտրվելուց հետո Թրամփը կանցկացնի Ճապոնիայի վարչապետի հետ

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կդառնա առաջին օտարերկրյա առաջնորդը, ում հետ կհանդիպի Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո, հայտնում է BBC-ն։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը մասնակի քննադատում էր ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որը Բարաք Օբամայի նախաձեռնությամբ կնքվել էր Ճապոնիայի և Ասիա-խաղաղօվկիանոսյան 10 երկրների հետ։

Ճապոնիայում անհանգստություն էին առաջացրել Թրամփի հայտարարություններն այն մասին, որ Ճապոնիան և Հարավային Կորեան պետք է ավելի շատ ջանքեր գործադրեն իրենց պաշտպանելու համար։

Թրամփը մեղադրել էր Տոկիոյին և Սեուլին նրանում, որ նրանք չափազանց քիչ են վճարում իրենց երկրներում գտնվող ամերիկյան ռազմական կոնտինգենտին պահելու համար։
ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Թրամփը փոքր-ինչ մեղմել է իր հռետորաբանությունը, սակայն դեռևս կասկածներ կան՝ արդյոք կպահպանվեն ամերիկյան քաղաքականության սկզբունքները Ասիայի երկրների նկատմամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930