Բաժիններ՝

ՀՀ վարչապետը բիզնեսի զարգացման տեսանկյունից կարևորում է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդունած փաստաթղթերը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բիզնեսի զարգացման տեսանկյունից կարևորել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նոյեմբերի 16­-ին կայացած նիստում ընդունված փաստաթղթերը, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը, միասնական շուկայում դեղերի շրջանառությունը կարգավորող իրավական նորմերը: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին նա հայտնել է նիստից հետո ԶԼՄ­-ների ներկայացուցիչների հետ կարճ ճեպազրույցի ընթացքում։

«Կարծում եմ՝ կարևոր փուլ է առաջ շարժվելու համար: Գրավիչ հանգամանքը Հայաստանի համար մեծ շուկան է: Եթե մեծ շուկան կանոնակարգվում է, խաղի կանոնները ֆիքսվում են, ապա կանոնավոր աշխատող բիզնեսի համար դա լավ է: Բիզնեսի համար անհրաժեշտ են հստակ, հասկանալի, երկարատև խաղի կանոններ»,­ ընդգծել է Կարեն Կարապետյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930