ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո գրանցվել է քսենոֆոբ բնույթի հարձակումների բռնկում
ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից 1 շաբաթ անց երկրում տարբեր տեսակի փոքրամասնությունների հասցեին ողջ երկրում գրանցվել է 437 հարձակում, հայտնում է ամերիկյան ոչ կառավարական Southern Poverty Law Center կազմակերպությունը։
Դրա անդամները BBC-ին հայտնել են, որ նման կարգի դեպքերը տարաբնույթ են, միմյանց հետ առնչություն չունեն, սակայն բոլորն էլ իրական դեպքեր են։
«Այդ հանցագործություններից շատերն ուղղակիորեն կապված են Թրամփի նախընտրական քարոզարշավի հետ»,- հայտարարել են կազմակերպությունից։
Կենտրոնում կարծում են, որ Սթիվեն Բեննոնին Թրամփի վարչակազմի ղեկավար նշանակելը ևս վատ նշան է ԱՄՆ-ում միջռասայական հարաբերությունների տեսանկյունից, քանի որ շատերը նրան կասկածում են ռասիզմին համակրելու մեջ։