Օլանդը կարևորում է Ռուսաստանի հետ պաշտպանության ոլորտի միջոցառումների քննարկումները
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն անհրաժեշտ Է համարում Ռուսաստանի հետ քննարկել ՆԱՏՕ-ի գագաթաժողովի կողմից ընդունված որոշումները դաշինքի հավաքական ամրապնդման վերաբերյալ, հայտնել է նա լրագրողներին։
«ՆԱՏՕ-ի դիրքորոշումը չափազանց պաշտպանողական է։ ՆԱՏՕ-ն չի որոնում թշնամիներ, այն չի զբաղեցնում ագրեսիվ դիրքորոշում։ Այն ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ պաշտպանելու դաշնակիցներին։
ՆԱՏՕ-ն չի սպառնում ոչ մի երկրի, դա հնչում է գագաթաժողովի ամփոփիչ կոմյունիկեում։ Այդ պատճառով ես կարևոր եմ համարում, որպեսզի մենք կարողանայինք քննարկել այդ հարցերը Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստում»,- ասել է Օլանդը France 24, TV5 հեռուստաալիքներին և RFI ռադիոկայանին տված հարցազրույցում: