Բաժիններ՝

Դեմքի խալերը շատ բան կարող են պատմել ձեր մասին. իմացեք, թե ինչ է նշանակում ձեր խալը

Marketium.ru կայքը գրում է, որ մեզնից յուրաքանչյուրը մարմնին «հետքեր» է կրում, որոնք տեղեկատվություն են պարունակում մեր բնավորության, հնարավոր հակումների և ճակատագրի մասին։

• Հատված 1-3։ Մանկության ընթացքում «ապստամբ» եք եղել։ Զարգացած են ստեղծագործական ունակությունները, դուք պաշտում եք ձեռքերով ինչ-որ բան ստեղծելը։ Կարողանում եք մեկ քայլ առաջ մտածել։ Այս հատվածում խալերը վկայում են այն մասին, որ հաջողություններ կարող եք ունենալ բիզնեսում։ Գերադասում եք ղեկավարել աշխատակիցներին, քան աշխատել որևէ մեկի ղեկավարությամբ։

• Հատված 4։ Բավական իմպուլսիվ եք, խարիզմատիկ եք, առանձնանում եք ամբոխից։ Ձեզ համար դժվար է ճիշտ որոշում կայացնելը։ Բոլոր վեճերում աշխատում եք փաստարկներ բերել։ Այս հատվածում խալը խոսում է բռնկուն բնավորության մասին։ Եթե որոշեք հեռացնել այն, կզգաք, որ դարձել եք առավել հանգիստ և գտել եք ներդաշնակությունն այս աշխարհում։

• Հատված 5։ Հոնքի վերևում տեղավորված խալը խոսում է այն մասին, որ դուք հարստանալու պոտենցիալ ունեք, սակայն դրա համար ստիպված պետք է լինեք մյուսներից շատ աշխատել։ Ստիպված կլինեք հոգ տանել եկամուտների մասին, քանի որ ձեր շրջապատում շատ են նախանձ մարդիկ, ովքեր կարող են ձեզ ներքաշել կասկածելի գործարքների մեջ։ Զգուշացեք նրանցից, ովքեր սխեմաներ են առաջարկում, որոնցով իբր կարելի է արագ հարստանալ։

• Հատված 6։ Այս հատվածում խալը խոսում է մտավոր և ստեղծագործական ունակությունների մասին։ Դուք տաղանդ ունեք, որը կարող է ձեզ հաջողություն և համբավ բերել։ Լսեք ձեր սրտին և մի վախեցեք ոչնչից։ Այդ դեպքում հաջողությունը կժպտա ձեզ։

• Հատված 7։ Սա խոսում է այն մասին, որ, ամենայն հավանականությամբ, ընտանիքում առաջանում են անախորժություններ, որոնք ձեզ մոտ անհանգստություն և դժբախտություն են առաջացնում։ Դա ազդում է ձեր կյանքի և աշխատանքի վրա։ Եթե ցանկանում եք ներդաշնակություն ձեռք բերել և առաջ շարժվել, խորհուրդ է տրվում հարազատներին ընդունել այնպիսին, ինչպիսին նրանք կան։

• Հատված 8։ Դուք միշտ խնդիրներ կունենանք ֆինանսների հետ, քանի որ գումարը վատնելու հակում ունեք։ Ձեր գլխավոր խնդիրն է՝ իմանալ, թե երբ է հարկավոր կանգ առնել։ Բացի այդ՝ այս հատվածում խալ ունեցողները սիրախաղ են սիրում։

• Հատված 9։ Սա խալի համար ամենաանհաջող տեղերից մեկն է։ Այս վայրում խալ ունեցողները հաճախ դժբախտ են, աշխատանքում և ընտանեկան կյանքում խնդիրներ ունեն։

• Հատված 10: Շատ հաջողակ եք։ Շրջապատված եք սիրելի և սիրող մարդկանցով, ամենայն հավանականությամբ, շատ երեխաներ և թոռներ ունեք։ Հարազատները միշտ աջակցում են ձեզ, դուք ձեզ նյութապես և հոգեպես բավարարված եք զգում։

• Հատված 11։ Այս վայրում խալը հատուկ է այն անձանց, ովքեր հաճախ են հիվանդանում։ Եթե խալը մեծ է և սև, գերադասելի է հեռացնել այն։

• Հատված 12։ Այս խալն այն բանի ապացույցն է, որ դուք արագ, բայց միևնույն ժամանակ՝ ներդաշնակ կյանք եք վարում։ Բավական միջոցներ ունեք անհոգ կյանքի համար։ Ընտանիքում ամեն ինչ լավ է և հանգիստ։

• Հատված 13։ Գումարը հաճախ շատ է «նեղացնում» ձեզ։ Ցավոք սրտի, հնարավոր չէ որևէ բան անել։ Մնում է միայն հաշտվել։

• Հատված 14։ Այս հատվածում խալի առկայությունը խոսում է սննդի նկատմամբ զգայության մասին։ Սննդային ալերգիան կյանքի ամենամեծ խնդիրներից մեկն է։

• Հատված 15։ Միշտ շարժման մեջ եք։ Սիրում եք թարմացնել բնակարանը և նոր մտքեր ներդնել։ Սիրում եք նոր բաներ իմանալ և լինել նոր վայրերում։ Երբեմն շատ լուրջ եք վերաբերվում պարզ բաներին։ Չափազանց ռոմանտիզմը կարող է վնասել ձեզ։

• Հատված 16։ Ձեր ներսում կարծես թե երկու անձ է կռիվ տալիս։ Պաշտում եք ֆլիրտը, սակայն ձեզ նախատում եք դրա համար, ինչի պատճառով ձեր կյանքում լարվածություն է սկսվում։

• Հատված 17։ Մեծ նշանակություն ունեք հասարակության համար։ Սոցիալապես ակտիվ եք և հրաշալի հռետորական հմտություններ ունեք։ Բայց փորձեք չմեծամտանալ։ Հակառակ դեպքում դա կհանգեցնի նրան, որ կկորցնեք ձեր անունը։ Անհաջողությունները ձեզ վրա լուրջ ազդեցություն են թողնում և կարող են նվազեցնել ինքնագնահատականը։

• Հատված 18։ Միշտ գտնվում եք շարժման մեջ։ Ամենայն հավանականությամբ, արդեն հասցրել եք լինել ամբողջ աշխարհում, կամ ձեզ դա սպասվում է։ Միշտ լսեք սրտի ձայնին. եթե այն խորհուրդ է տալիս մնալ տանը՝ մնացեք։

• Հատված 19։ Շատ ընկերներ ունեք։ Ձեր թուլությունն այն է, որ նույնիսկ մեկ օր չեք կարող ապրել առանց ֆլիրտի։ Եթե երջանիկ եք ամուսնության մեջ, շատ զգույշ եղեք։

• Հատված 20։ Մի սխալ քայլ, և հաջող մարդուց կվերածվեք մարդու, ով քարշ է տալիս իր գոյությունը։ Եթե հաջողակ քաղաքագետ եք, ապա մի սխալ գործողություն անելուց հետո ձեզ կանվանեն բռնակալ։ Զգույշ եղեք։

• Հատված 21։ Այս խալը հաջողության նշան է։

• Հատված 22։ Երջանիկ կյանքով եք ապրում։ Եթե սիրում եք սպորտով զբաղվել, ապա կարող եք հեշտությամբ հայտնի սպորտսմեն դառնալ։ Եթե սիրում եք ղեկավարել մարդկանց, կարող եք դառնալ հրաշալի ղեկավար։

• Հատված 23։ IQ-ի բարձր մակարդակ ունեք։ Լավ է զարգացած նաև ապրելու բնազդը։ Ձեզ վառ և երկար կյանք է սպասվում։ Ձեզ միշտ կուղեկցեն ընկերներն ու մոտ անձինք։

• Հատված 24։ Երիտասարդ կյանքում ձեզ սպասվում է ճանաչում և հարստություն։ Խորհուրդ է տրվում այդ ընթացքում ամեն ինչ ստանալ կյանքից։

• Հատված 25։ Սա ճանաչում և հարստություն է նշանակում։ Մի փոխեք ձեր հայացքները։ Այդ դեպքում ձեզ երկար և վառ կյանք է սպասվում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս