Կաթնաշոռային փքաբլիթներ՝ շաքարի փոշու մեջ
Մեկ չափաբաժնի էներգետիկ արժեքը.
Կալորիականություն – 303 կկալ
Սպիտակուցներ – 19.4 գ
Ճարպեր – 8.4 գ
Ածխաջրեր – 37.4 գ
Բաղադրիչներ.
1. Կաթնաշոռ – 250 գ
2. Ձու – 3 հատ
3. Ալյուր – 8 ճ/գ
4. Շաքարավազ – 3 ճ/գ
5. Աղ – 1/2 թ/գ
6. Ձիթայուղ՝ ըստ ճաշակի
7. Սոդա – 1/2 թ/գ
8. Շաքարի փոշի վանիլինով՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը.
1. Խոր թասի մեջ լցնել կաթնաշոռը, ավելացնել ձուն, ալյուրը, շաքարավազը, սոդան և աղը և զգուշությամբ խառնել՝ մինչև միատար զանգված ստանալը:
2. Ոչ մեծ սոտեյնիկի մեջ լցնել ձիթայուղ (կամ բուսայուղ) այնքան, որպեսզի հնարավոր լինի ընկղմել այնտեղ փքաբլիթի կեսը: Ձիթայուղը լավ խառնել:
3. Գդալով կամ ձեռքերի օգնությամբ խմորից գնդիկներ պատրաստել, որոնք պետք է լինեն ընկույզից մի քիչ փոքր:
4. Փքաբլիթները լցնել եռացող ձիթայուղի մեջ և տապակել բոլոր կողմերից:
5. Պատրաստի փքաբլիթները շարել թղթե անձեռոցիկի վրա 1-2 րոպե: Մատուցել փքաբլիթը տաք վիճակում՝ վրան ցանելով վանիլինի հետ խառնած շաքարի փոշին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը