Բաժիններ՝

Ալեքսեյ Ուլյուկաևը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը չի ընդունել իրեն առաջադրված մեղքը: Այս մասին Business FM-ին տված հարցազրույցում ասել է ռուս նախարարի պաշտպան Տիմոֆեյ Գրիդնյովը: «Ալեքսեյ Վալենտինովիչը չի ընդունում իր մեղքը: Նա կարծում է, որ երեկ «Ռոսնեֆտ»-ի գրասենյակում տեղի ունեցածը պետական չինովնիկի հանդեպ սադրանք է»,- ասել է փաստաբանը:

Հետաքննության վարկածով՝ Ուլյուկաեւը «Ռոսնեֆտ» ընկերության ներկայացուցչից որպես կաշառք ապօրինի պահանջել է դրամական միջոցներ՝ «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի պետական փաթեթը «Ռոսնեֆտ»-ի կողմից ձեռք բերելու գործարքի վերաբերյալ օրինական դրական եզրակացություն եւ գնահատում տալու համար: Ալեքսեյ Ուլյուկաևը ձերբակալված է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս