Բաժիններ՝

ՃՈ-ն նոր մեխանիզմներ է մշակում վարչական ակտի բողոքարկման համար

Ճանապարհային երթևեկության հետ կապված տույժերի կանոնակարգման ոլորտում նոյեմբերի 2-ին ՀՀ Նախագահի հանձնարարականները Ճանապարհային ոստիկանության կողմից կատարվել են սահմանված ժամկետում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ճանապարհային  ոստիկանության պետի տեղակալ  Արմեն Խաչատրյանը:

«Վարչական ակտերի ծանուցման հետ կապված ՀՀ ճանապարհային ոստիկանությունում մեխանիզմներ են մշակվում ավելի մատչելի դարձնելու վարչական ակտերի բողոքարկման գործընթացը, ինչպես նաև ավելի արագացնելու վարչական ակտի ծանուցման ստացումը»,- ասաց Խաչատրայանը և հավելեց, որ ներկայումս Հայաստանում չկա որևէ քաղաքացի, որ վարչական ակտի ծանուցում ստանալու հնարավորություն չունենա:

Նրա խոսքով` փոստային տարբերակով ծանուցում ստանալուց բացի, կա նաև էլեկտրոնային տարբերակով ստանալու հնարավորություն:

«ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում գործում է էլեկտրոնային եղանակով վարչական ակտի վերաբերյալ ցանուցում ստանալու հնարավորություն: Վարորդը  պետք է  գրանցի իր անձնական և մեքենայի տվյալները կայքում: Այն հնարավորություն է տալիս ավելի շուտ ծանուցում ստանալ վարչական ակտի վերաբերյալ»,-ընդգծեց Խաչատրյանը:

Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալը տեղեկացրեց նաև, որ այս տարվա անցած 10 ամիսների ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ վարչական ակտերի թիվը նվազել է 74 հազարով:

«Այս նվազմանը նպաստեց օրենսդրության փոփոխությունը, բացի այդ բարձրացել է վարորդների երթևեկության կուլտուրան»,- եզրափակեց Խաչատրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս