Դատարանը չեղարկել է Եգիպտոսի նախկին նախագահի մահվան դատավճիռը
Եգիպտոսի դատարանը չեղարկել է նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի մահվան դատավճիռը, հայտնում է Reuters-ը։
Նշվում է, որ Մուրսիի գործը, որը զրկվել էր իր պաշտոնից 2013թ. հուլիսի 3-ի հեղաշրջման հետևանքով, նորից կլսվի դատարանում։
Եգիպտոսի նախկին նախագահի փաստաբանները բողոքարկել էին նրա նկատմամբ ցմահ և մահվան դատավճիռները 2015թ. օգոստոսին։