Բաժիններ՝

Բուլղարիայի սոցիալիստ նախագահը կողմ է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները չեղարկելուն

Բուլղարիայի Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ, ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Ռումեն Ռադևը, որը կիրակի օրը երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում ընտրվել է երկրի նախագահ, խոստացել է կառավարության անդամների հետ աշխատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղյալ հայտարարելու ուղղությամբ, հայտնում է բուլղարական Novinite պարբերականը։

«Արդեն բազմաթիվ երկրներ են հանդես եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղյալ հայտարարելու օգտին։ Նախագահը պետք է ակտիվ լինի, և ես այդպիսին կլինեմ։ Ես սերտորեն կհամագործակցեմ կառավարության հետ՝ պատժամիջոցները չեղարկելու ուղղությամբ»,- ասել է Ռադևը։

Հիշեցնենք, որ երեկ Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը պաշտոնապես հրաժարական է ներկայացրել՝ կապված նախագահական ընտրություններում իր կուսակցության պարտության հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս