Բաժիններ՝

Ֆրենկ Լեմպարդը տարվա վերջում կհեռանա «Նյու Յորք Սիթիից»

38-ամյա կիսապաշտպանը չի երկարաձգի պայմանագիրը, որը ժամկետը լրանում է դեկտեմբերի 31-ին:

«Ակումբում իմ ժամանակն ավարտին է մոտենում, և ես կցանկանայի բոլորին շնորհակալություն հայտնել աջակցության և բարության համար, որը ես ստացել եմ նրանց կողմից վերջին երկու տարիների ընթացքում: Ինձ այստեղ ամեն ինչ դուր է եկել, և ես շնորհակալ եմ այսպիսի մեծ ակումբում խաղալու հնարավորության համար»,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում «Սիթիի» մամուլի ծառայությունը:

Լեմպարդը 2015թ. «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է «Նյու Յորք Սիթի»: MLS-ում նա անցկացրել է 31 հանդիպում և դարձել է 15 գոլի հեղինակ: 38-ամյա կիսապաշտպանի պայմանագրի ժամկետը լրանում է 2016թ. դեկտեմբերի 31-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս