Բաժիններ՝

ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ուլյուկաևը ձերբակալվել է կաշառք վերցնելու մեղադրանքով

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի նկատմամբ քրեական գործ է հարուցվել կաշառք ստանալու մեղադրանքով, հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն։

ՌԴ Քննչական կոմիտեի կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Ուլյուկաևը մեղադրվում է նրանում, որ 2016թ. նոյեմբերի 14-ին 2 միլիոն դոլար կաշառք է վերցրել «Ռոսնեֆտ» ընկերությունից՝ դրական գնահատական տալու համար, որը «Ռոսնեֆտին» թույլ է տվել գործարք կնքել «Բաշնեֆտի» բաժնետոմսերի պետական փաթեթի ձեռքբերման նպատակով։

Նշվում է, որ ռուս նախարարի դեմ հարուցվել է քրեական գործ։
Ուլյուկաևը ձերբակալվել է, Քննչական կոմիտեն պլանավորում է նրա նկատմամբ մեղադրանք առաջադրել։

Interfax-ը, վկայակոչելով իր աղբյուրին, հայտնել է, որ Ուլյուկաևը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է TASS-ի հետ զրույցում, որ դեռ չի խոսել Վլադիմիր Պուտինի հետ այդ թեմայով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս