ԵՄ խորհուրդը մանդատ է տվել Ադրբեջանի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների համար
Եվրամիության խորհուրդը մանդատ է տվել Ադրբեջանի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու համար, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով Եվրամիության խորհրդի հայտարարությանը։
Հայտարարության մեջ ասվում է, որ այսօր ԵՄ խորհուրդը հաստատել է Եվրահանձնաժողովի և արտաքին կապերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցչի մանդատը՝ բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ համընդգրկուն համաձայնագիր կնքելու շուրջ։
Նոր համաձայնագիրը փոխարինելու է 1996թ. կողմերի միջև կնքված համաձայնագրին։