Բաժիններ՝

Մոսկվայի դատախազությունը կպարզի երգիչ Անդրեյ Դավիդյանի անսպասելի մահվան պատճառները

Մոսկվայի դատախազությունը կպարզի «Ռուսաստանի ձայնը-2» հեռուստանախագծի ամենավառ մասնակիցներից մեկի՝ Անդրեյ Դավիդյանի մահվան պատճառները։ Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով Դավիդյանի տնօրեն Յուրի Դենիսովին։

Երգիչն անցած ուրբաթ օրը տեղափոխվել էր Մոսկվայի Բոտկինի անվան հիվանդանոց իշեմիկ ինսուլտի նշաններով։ Դավիդյանն այնուհետ ընկել էր կոմայի մեջ։ 60-ամյա երաժշտի կյանքը չէր հաջողվել փրկել, նա մահացել էր նոյեմբերի 13-ին։

«Ես հենց նոր խոսել եմ Մոսկվայի դատախազության ներկայացուցիչների հետ, որոնք կպարզեն Անդրեյի անսպասելի մահվան պատճառները։ Ըստ երևույթին, դատախազությունը հարցեր ունի մեր բժշկությանը։

3 շաբաթ առաջ Անդրեյ Դավիդյանի մոտ կույրաղիքի նոպա էր սկսվել։ Նրան վիրահատել են ընդհանուր անզգայացման միջոցով։ Հետո, չգիտես ինչու, պահանջվեց ևս մեկ վիրահատություն։ Եվ նորից ընդհանուր անզգայացում։ Ինչո՞ւ։ Անհասկանալի է»,- ասել է Դենիսովը։

Նրա խոսքով՝ երգիչը նոր էր սկսել ապաքինվել, երբ նրա մոտ իշեմիկ ինսուլտ եղավ, որից հետո տեղափոխվեց հիվանդանոց։ Երգիչը երեք օր մահացել է՝ դուրս չգալով կոմայից։

«Սրան դժվար է հավատել։ «Ձայնից» հետո նրա մոտ վերելք էր, նրան սկսում էին ճանաչել փողոցում, հրավիրել հյուրախաղերը։ Նա եզակի էր, նման երկրորդը, ինչպիսին Անդրեյն է, չկա»,- ասել է Դենիսովը։

Անդրեյ Դավիդյանը իր ստեղծագործական կյանքի սկզբում աշխատել է «Ռոք-ատելյե», «СВ» խմբերի հետ, մասնակցել Ալեքսանդր Գրադսկու և Ժաննա Ագուզարովայի Замыкая круг երգի ձայնագրման աշխատանքներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս