Բաժիններ՝

Կիևի կենտրոնական փողոցը կփակվի ահաբեկչական սպառնալիքի պատճառով

Կիևում ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակի պատճառով պլանավորվում է փակել Կրեշչատիկ կենտրոնական փողոցը։ Այս մասին «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի Ազգային ոստիկանության Կիևի վարչության ղեկավար Անդրեյ Կրիշչենկոն։

«Մենք պատերազմող պետություն ենք, բավական մեծ մակարդակ է կազմում ահաբեկչական սպառնալիքը։ Կանխատեսվում է մարդկանց մեծ կուտակում, մենք կանցկացնենք միջոցառում, որ ոչինչ տեղի չունենա և ոչ ոք չտուժի։ Մասնավորապես փակվելու է Կրեշչատիկ փողոցը, գործի կդրվեն մետաղորսիչներ։ Կինոլոգիական ծառայությունը կուսումնասիրի զանգվածային միջոցառումների վայրերը»,- հայտարարել է նա։

Փողոցը նախատեսվում է փակել նոյեմբերի 15-ի առավոտյան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս