ԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ուղիղ
Ազգային ժողովում մեկնարկել է հերթական խորհրդարանական քառօրյա նիստը: Գրանցվել է 105 պատգամավոր:
ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 12 հարց, 1 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 133 հարց, 34 միջազգային պայմանագիր:
Հինգերորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ նոյեմբերի 1417-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի նոյեմբերի 14ի նիստում:
Նախատեսվում է, որ մեկնարկած քառօրյայի ընթացքում խորհրդարանը կքննարկի և կընդունի ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագիծը, ինչպես նաև զինծառայողների սոցիալական պաշտպանության մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ստեղծել հատուկ հիմնադրամ, որին աշխատող քաղաքացիներն ամեն ամիս 1000 դրամ գումար կհատկացնեն:
Հավաքված գումարներն ուղղվելու են մարտական հերթապահության
ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության ապահովմանը: