Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի ահաբեկիչները պարտադրում են Մոսուլի բնակիչներին լքել իրենց տները

ԴԱԻՇ-ի ահաբեկիչները պահանջել են Մոսուլի արևելյան թաղամասերի բնակիչներից լքել իրենց տները և ուղևորվել քաղաքի կենտրոնական թաղամասեր։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Իրաքի ՆԳՆ հետախուզական ծառայությունում իր աղբյուրին։

Նրա խոսքով՝ լքված թաղամասերի տների տանիքներին տեղակայվել են ԴԱԻՇ-ի զինյալներն ու դիպուկահարները։

Նախօրեին Իրաքի բանակը ամբողջությամբ ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից ազատագրել է հնագույն Նիմրուդ քաղաքը, որը գտնվում է Մոսուլից հարավ-արևելք։
Գործողության ընթացքում ԴԱԻՇ-ը լուրջ կորուստներ է կրել։

Նիմրուդն ահաբեկիչների վերահսկողության տակ էր անցած տարվա մարտից։ Զինյալները ավերել են քաղաքի գրեթե բոլոր հուշարձանները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս