Թուրքիան հայտարարել է Կիպրոսի հարցով բանակցություններ անցկացնելու վերջին հնարավորության մասին
ՄԱԿ-ի հովանու ներքո Կիպրոսի միավորման հարցով բանակցությունների առաջին ռաունդից հետո թուրքական իշխանությունները հայտարարել են, որ դա հարցի կարգավորման «վերջին հնարավորությունն է», հայտնում է գերմանական DW-ն։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն երեկ հայտարարել է, որ դա Կիպրոսի միավորման «վերջին հնարավորությունն է»։
Նրա խոսքով՝ Կիպրոսի, չճանաչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության, Թուրքիայի, Հունաստանի և ՄԱԿ-ի մասնակցությամբ երկխոսությունը պետք է որքան հնարավոր է արագ սկսվի։
Նոյեմբերի 7-11-ը ՄԱԿ-ի հովանու ներքո Շվեյցարիայում կայացել է Կիպրոսի միավորման բանակցությունների առաջին փուլը։
Բանակցողներին հաջողվել է հասնել զգալի առաջընթացի, հայտնել են Կիպրոսի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները։
Բանակցությունների հաջորդ փուլը պետք է տեղի ունենա նոյեմբերի 20-ին և կտևի 3-4 օր։