Զգուշացեք կեղծ բժիշկներից
Հայաստանում խարդախության նոր ձև է սկսել տարածվել՝ չունենալով բժշկի մասնագիտություն, անձինք բազմաթիվ անձանց ներկայանում են որպես բժիշկներ, նախապես հերթագրում, այնուհետև կազմակերպում նրանց առողջության համակարգչային հետազոտում և խաբեության եղանակով գումար հափշտակում:
«Փաստինֆո» տեղեկություններով, նման դեպք արձանագրվել է Լոռու մարզում, արդեն իսկ երեք անձի մեղադրանք է առաջադրվել: