Տունը, որը կառուցել է Թրամփը
Նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո որոշեցինք թեկուզ աչքի ծայրով նայել հաջողակ բիզնեսմենի և քաղաքական գործչի ճոխ կյանքին:
Երջանիկ ընտանիքի լուսանկարը: 
Եվ այսպես, հայտնի միլիարդատեր Դոնալդ Թրամթն իր գեղեցկուհի կնոջ՝ Մելանիայի և որդու՝ Բերոնի հետ ապրում է եռահարկ փենտհաուսում, որը գտնվում է Նյու Յորքի Թրամփ-թաուեր շենքում: Դե դուք արդեն հասկացաք, ապրում են շենքում, որը կրում է նրա անունը: 
Բնակարանի ինտերիերի հեղինակը Անջելո Դոնգիան է, ով հայտնի է դիզայնի աշխարհում որպես «բազմոցների աշխարհի Սեն Լորան»: Ըստ գաղափարի, ինտերիերը պետք է համապատասխաներ «Լյուդովիկոս 14-րդի» ոճին: 
ԱՄՆ նոր նախագահը սիրում է ոսկի: Իսկապես շատ է սիրում ոսկի: 
Փենթհաուսում պրակտիկորեն ամեն ինչ՝ սկսած սպասքից մինչև ջահերը, պատրաստված են ոսկուց ( 24 կարատանոց): Հատակը, պատերը և առաստաղը մարմարից են:
Ընտանեկան արժեքներ: 
Աշխատասենյակ: Բազմոցի վրա դրված է թանկարժեք զարդերով լի Louis Vuitton զարդատուփ: Երևի այդպես լավ է ստացվում աշխատել: 
Դոնալդ Թրամփի աշխատասենյակը: 
Այստեղ Թրամփների ընտանիքը նախաճաշում է: 
Հյուրասենյակ: 
Կեսօրյա ճաշ: 
Քանի դեռ մայրն աշխատում է, փոքրիկ Բերոնը խաղում է: 
Ննջասենյակ: 
Փենթհաուսը գնահատվում է 100 մլն դոլար: 
Իսկ ինչու՞ գոլֆ չխաղալ: 
Պատրաստեց Անի Գաբուզյանը

