Բաժիններ՝

«Մինսկի և Անկարայի տնտեսական հարաբերություններում առաջընթաց է գրանցվել». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում իր թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանը նշել է, որ Մինսկի և Անկարայի տնտեսական հարաբերություններում առաջընթաց է գրանցվել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«Մենք գրեթե չունենք քաղաքական տարաձայնություններ։ Մենք միասնական հայացք ունենք միջազգային օրակարգի հանդեպ, կան դիվանագիտական լավ հարաբերություններ»,- ասել է Լուկաշենկոն։

Նա տեղեկացրել է, որ Էրդողանի հետ Մինսկում կբացի բելառուսա-թուրքական բիզնես-ֆորումը, որին մասնակցում է մոտ 300 բելառուսական ընկերություն։

«Իսկապես, առևտրատնտեսական հարաբերությունները փոքր-ինչ հետ են մնում մեր անձնական և միջպետական հարաբերություններից, բայց անգամ այդ հարցում դրական դինամիկա կա և լավ առաջընթաց գոյություն ունի։ Ես վստահ եմ, որ ձեր այցի ընթացքում մենք ի վիճակի ենք բարձրացնել մեր հարաբերությունների մակարդակը»,- ասել է Լուկաշենկոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս