«ՀՀ կառավարության պարտքը պարտավորեցնում է ավելի զգուշավոր մոտենալ բյուջեի պլանավորմանը». Գագիկ Մինասյան

Այս տարվա ՀՆԱ-ն նախատեսվածից փոքր է ստացվել, նաև կտրուկ ավելացել է դեֆիցիտը, կառավարության պարտքը գերազանցում է ՀՆԱ 50%-ը, որը պարտավորեցնում է ավելի զգուշավոր մոտենալ բյուջեի պլանավորմանը: Այս մասին այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Ըստ նրա` դեֆիցիտի չափն իջեցվել է 3% ցածր մակարդակի, և մի շարք քայլեր են ապահովվել, որ բյուջեի իրատեսական պլանավորում իրականացվի: Գ.Մինասյանի խոսքով` մեր տնտեսության աճն ավելի բարձր տեմպերով է պլանավորված` 3.2%, քան ԵՏՄ-ի, Արևելյան Եվրոպայի և ԵՄ-ի հետ համեմատելիս:

«Մեր տնտեսական աճը գերազանցում է առանձին ԵՄ բոլոր երկրների, ընդհանուր ԵՄ-ի և Արևելյան Եվրոպայի երկրների տնտեսական աճը»,- ասաց Գ.Մինասյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930