«Ժառանգությունը» բանակցություններ է սկսել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժառանգություն» կուսակցությունը փորձում է ընդդիմադիր բոլոր ուժերի կոնսոլիդացիայի գործընթաց սկսել, որում ընդգրկված չեն լինի «Հայկական Վերածնունդ»-ն ու ԲՀԿ-ն։ Այս գործընթացի շուրջ արդեն իսկ բանակցություններ են սկսվել։ Ֆինանսների բացակայությունից բացի, «Ժառանգությունն» ասոցացվում է «Սասնա ծռերի» գործողությունները սատարելու և աջակցելու հետ, որը մերժում է ընտրություններով այս պահին որևէ բան փոխելու հնարավորությունը։

Հետևաբար՝ «Ժառանգության» այս նախաձեռնությունը կարող է մյուս ուժերի մոտ գլխացավանք առաջացնել։

Երկրորդ պատճառն էլ այն է, որ «Ժառանգություն» կուսակցություն գոյություն չունի, կան մի քանի անհատներ, որոնք գործում են այդ կուսակցության անունից, Րաֆֆի Հովհաննիսյանը տարվա մեծ մասը Հայաստանում չէ և կտրվել է Հայաստանի քաղաքական իրականությունից»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930