Արծվիկ Մինասյանը Հովհաննես Հովհաննիսյանին կտանի Բնապահպանության նախարարություն. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար կնշանակվի նախարար Արծվիկ Մինասյանի մտերիմը՝ Հովհաննես Հովհաննիսյանը։ Նա գարնանն Արծվիկ Մինասյանի տեղակալ նշանակվեց էկոնոմիկայի նախարարությունում, իսկ օրեր առաջ ազատվել է պաշտոնից: Կառավարության որոշմամբ բնապահպանության նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Խաժակ Աղաբեկյանը, որը նախկին նախարարի մտերիմներից էր, նույնպես ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նա ՏԻՄ ընտրություններում սկանդալի կիզակետում էր հայտնվել»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: