Բաժիններ՝

Ադրբեջանցի պաշտոնյան Հայաստանի դրոշի փոխարեն հաշվեհարդար է տեսել Կոլումբիայի դրոշի հետ

Ադրբեջանական Report կայքը հայտնում է, որ նոյեմբերի 9-ին, երբ Ադրբեջանում տոնվել է Ազգային դրոշի տոնը, Դաշքեսանի շրջանի ղեկավար Ահադ Աբիևը Հայաստանի դրոշի փոխարեն բռունցքով հարվածել և կոտրել է Կոլումբիայի թերթաքարե դրոշը։
Վերջինս հայտնել է, թե դրոշը պատրաստել են N զորամասի զինծառայողները։

ԶԼՄ-ներով ու սոցցանցերով տարածված աղմուկից հետո, երբ պարզվել է, որ դրոշը ոչ թե Հայաստանինն է, այլ Կոլումբիայի դրոշը և սկսվել է քննադատությունների տարափը Ահադ Աբիևի հասցեին՝ Կոլումբիայի դրոշը կոտրելու համար, վերջինս սկսել է արդարանալ։

«Նրանք, ովքեր ասում են, թե հայկական կոտրված դրոշը եղել է Կոլումբիայինը, գործում են հայերի օգտին։ Ինչպե՞ս կարելի է հայկական դրոշը շփոթել կոլումբիականի հետ»,- հայտարարել է Աբիևը:
Նրա խոսքով՝ իր կոտրածը եղել է Հայաստանի դրոշը՝ միայն շրջված։ «Ես կոտրեցի այդ դրոշը մեկ հարվածով»,- հայտարարել է վերջինս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս