Մադամ Տյուսոյի թանգարաններում սկսել են վերականգնել Թրամփի մոմե ֆիգուրները
ԱՄՆ-ի ապագա 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի մոմե ֆիգուրները ռենովացիայի են ենթարկել Մադամ Տյուսոյի թանգարաններում: Այս մասին գրել է Daily Mail-ը: ԱՄՆ-ի նոր նախագահի վերականգնված արձանները կարելի կլինի դիտել Լոնդոնի, Նյու Յորքի, Օռլանդոյի եւ Վաշինգտոնի (Կոլումբիայի դաշնային օկրուգ) մասնաճյուղերում:
Մասնագետները քանդակներն ամբողջությամբ կարգի կբերեն մինչեւ 2017 թվականի հունվարի 20-ը՝ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնակալության օրը:
Madame Tussauds ամենահին թանգարանը, որը 1835 թվականին հիմնվել է քանդակագործ Մարիա Տյուսոյի կողմից, գտնվում է Լոնդոնի Մերիլեբոն շրջանում: Մասնաճյուղեր կան նաեւ աշխարհի 20 այլ քաղաքներում:
Օրինակ, ԱՄՆ-ում մոմե ֆիգուրներով կարելի է հիանալ Լոս Անջելեսում, Լաս-Վեգասում, Վաշինգտոնում, Նյու Յորքում, Սան-Ֆրանցիսկոյում եւ Օռլանդոյում: