Կառավարությունը հաստատել է ընտրատեղամասերում տեսանկարահանումը և ուղիղ հեռարձակումը կազմակերպելու կարգը
Կառավարությունը հաստատել է ընտրական տեղամասերում տեսանկարահանումը և ուղիղ հեռարձակումը կազմակերպելու, նույնականացման քարտերի և անձնագրերի շտեմարանի աուդիտի ենթարկելու, էլեկտրոնային սարքերով քվեարկողների գրանցման համակարգի ներդրման ընթացքը մշտադիտարկելու նպատակով ՀՀ կառավարության, խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների և քաղաքացիական հասարակության հավասար ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը:
Ըստ հիմնավորման՝ այդ կարգը հաստատելու անհրաժեշտությունն առաջացել է քաղաքական համաձայնությամբ պայմանավորված «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ: