Բաժիններ՝

«Կառավարությունը կանգնելու է նախաձեռնող, իր վրա բեռը վերցնող համայնքի ղեկավարի կողքին». Կարեն Կարապետյան

Այսօր կառավարության նիստում հավանությանն է արժանացել «Տեղական տուրքերի և վճարների մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Օրենքների ընդունման արդյունքում ակնկալվում է հստակորեն սահմանել և տարանջատել «տեղական տուրքեր» և «տեղական վճարներ» հասկացությունները, վեր հանել տեղական տուրքերի և վճարների հետ կապված ՀՀ օրենսդրությունում առկա թերությունները և բացերը, միատեսակ մոտեցում ցուցաբերել տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրանց դրույքաչափերը սահմ անելիս:

Օրինագծով առաջարկվում է տեղական տուրքերի և տեղական վճարների հստակ ցանկ՝ սահմանելով տեղական տուրքի 18 և տեղական վճարի 20 տեսակ: Հստակեցվել և սահմանվել են նաև տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը, ինչպես նաև այդ դրույքաչափերի մասով գոտիավորման սկզբունքի վերաբերյալ կարգավորումը:

Կարևորելով օրինագծի ընդունումը՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ մինչև տարեվերջ նախատեսում է այցելություններ և հանդիպումներ մարզպետների, համայնքների ղեկավարների հետ: Հանդիպումները նպատակ ունեն պարզելու, թե տարածքներում զարգացման ինչ ծրագրեր են իրագործվելու:

«Ինչպիսի ծրագրեր պետք է իրականացնեն, ինչ բեռ իրենք պետք է վերցնեն և կախված նրանից, թե ինչքան են պատրաստ բեռ կամ նախաձեռնություն վերցնել՝ դրանով էլ պայմանավորված կլինի հանրապետական բյուջեի վերաբերմունքը: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր համայնքապետ, յուրաքանչյուր ռեգիոնալ կառավարման ներկայացուցիչ պետք է մի բան գիտակցի՝ մենք կանգնելու ենք այն մարդու կողքին, ով առաջին հերթին իր վրա բեռ է վերցնում, նախաձեռնող է, այլ ոչ թե անընդհատ պահանջող և որևէ քայլ չանող: Այդ առումով, մենք կարծում ենք, որ խնդիր ունենք ճշտելու տեղական տուրքերի, վճարների, ռեգիոնալ բոլոր վճարումների բազաները, որովհետև որևէ ընդգծված շահագրգռվածություն այս պահին իրենց կողմից չկա: Մենք այդ ազդակն անպայման պետք է ուղղենք իրենց»,- նշել է Կ. Կարապետյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս