Ադրբեջանում առաջարկում են ռազմական գրաքննություն սահմանել․ ԶԼՄ-ներ
Ադրբեջանում առաջարկել են անհրաժեշտության դեպքում օգտագործել ռազմական գրաքննություն, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Ինչպես հայտնել են գործակալությանը Միլի մեջլիսից, դա իր արտացոլումն է գտել «Ռազմական դրության մասին» օրենքի 1.0.3 հոդվածում։
Հոդվածում ասվում է, որ ռազմական գրաքննություն է կիրառվում երկրում ռազմական դրություն սահմանելու ժամանակ։
Ռազմական գրաքննությունը ԶԼՄ-ների կողմից պետական մարմինների և պաշտոնատար անձնանց հետ հոդվածների և նյութերի նախնական համաձայնեցումն է։
Նախատեսվում է վերահսկողություն սահմանել նաև նամակագրության, հեռուստառադիոհեռարձակումների, հեռախոսազրույցների ու ռադիոբանակցությունների վրա՝ կանխելու պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության տարածումը։
Օրինագիծը նախատեսվում է առաջին ընթերցմամբ քննարկման դնել Միլի մեջլիսի լիագումար նիստում։