Կարեն Կարապետյանը ՍԱՊԾ նոր պետ է նշանակել

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` Իշխան Կարապետյանը նշանակվել է Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ։

Իշխան Կարապետյանը մինչ այս գլխավորել է «Նաթֆուդ» ընկերությունը, մինչև 2012 թվականը եղել է «Հայռուսգազարդ» ընկերության ղեկավարի տեղակալը:

Վարչապետի նոյեմբերի 9-ի որոշմամբ` ՍԱՊԾ պետի պաշտոնից ազատվել էր Արմեն Հայրապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս