Բաժիններ՝

Կարեն Կարապետյանի հորդորը՝ հատուկ ուշադրություն դարձնել արդար զորակոչին

«Պարոն Սարգսյան, մենք Ձեզ հետ զրուցել ենք արդար զորակոչի հետ կապված հարցերի մասին, ինչի մասին խոսել եմ նաև Լեռնային Ղարաբաղ այցի ժամանակ՝ հարցազրույցի ընթացքում: Խնդրում եմ՝ դրան հատուկ ուշադրություն դարձնել»,-  այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ դիմելով պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին։

Լրագրողները, հիշեցնենք, Տիգրանակերտում վարչապետից հարցրել էին՝ նկատե՞լ է, որ առաջնագծում հիմնականում անապահով ընտանիքների երեխաներ են:

Նախարարը պատասխանեց, որ ինչպես կառավարության ծրագրում է նշված, այդ հարցն իրենց օրակարգի առաջնահերթություններից մեկն է. «Անպայման, պարոն վարչապետ։ Իրոք շատ բան կա անելու այդ ուղղությամբ»:

Վ.Սարգսյանը ներկայացրեց «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Ըստ նրա՝ օրենքով տարանջատված չէ համապատասխան մասնագիտությամբ ռազմաուսումնական հաստատություններ ավարտող զինծառայողներին սկզբնական սպայական կոչման շնորհման կարգը, որի պարագայում ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություն ավարտող զինծառայողին ևս շնորհվում է սպայական կոչում, սակայն, ի տարբերություն այլ մասնագիտություն ունեցող անձանց, բժիշկ սպային հնարավոր չի լինում անմիջապես նշանակել ստացած մասնագիտությանը համապատասխանող պաշտոնի, քանի որ ընդհանուր մասնագետ բժշկի համապատասխան պաշտոնում ինքնուրույն աշխատելու իրավունք ունենալու համար բժշկական կրթություն ունեցող անձը պետք է պարտադիր ավարտի ինտերնատուրան:

Կարդացեք նաև

Նշված պարագայում ստացվում է իրավիճակ, երբ զինծառայողը ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատությունն ավարտելուց հետո օրենքի ուժով ստանալով սպայական կոչում` հրաժարվում է ինտերնատուրա ընդունվելուց կամ ինտերնատուրայում սովորելու ընթացքում հրաժարվում է ուսումնառությունից, ինչի արդյունքում հնարավոր չի լինում նշված անձին նշանակելու իր ստացած բժշկական կրթությանը համապատասխանող սպայական պաշտոնի: Բացի այդ, նշված իրավական բացն օգտագործվում է նաև ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություն ավարտած որոշ զինծառայողների կողմից` զինվորական ծառայությունից վաղաժամկետ արձակվելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս