Բաժիններ՝

«Նոյեմբերի 9-ից Ամերիկայի համար սկսվում է նոր փուլ». Ժիրինովսկի

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության կայքում հրապարակվել է կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկու անդրադարձը ԱՄՆ նախագահական ընտրություններին, որտեղ հաղթանակել էր հանրապետական Դոնալդ Թրամփը։

«Նոյեմբերի 9-ից Ամերիկայի համար սկսվում է նոր փուլ։ Բարաք Օբաման, որը մի կողմ էր դրել իր բոլոր գործերը՝ աջակցելու Հիլարի Քլինթոնին, պարտություն կրեց։ Թրամփն արդեն խոստացել է խաղաղարար արտաքին քաղաքականություն և հիշեցրել երկիրը միավորելու անհրաժեշտության մասին։

Ինչո՞ւ ես նրան սկսեցի աջակցել։ Ես հասկացա, որ մարդ պետք է հասնի որոշակի տարիքի, իմաստությունը միշտ ուշ է գալիս։

Երիտասարդությունը էներգիա է, իսկ ինչ-որ բան պահպանելու ու կառուցելու համար իմաստություն է անհրաժեշտ»,- ասել է Ժիրինովսկին։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդը երեկ Պետդումայում բանկետ էր կազմակերպել՝ ի պատիվ ԱՄՆ հանրապետական թեկնածուի։
Նորությունն այն մասին, որ Դոնալդ Թրամփը հաղթանակել է ԱՄՆ նախագահի ընտրություններում, Պետդումայի պատգամավորները երեկ դիմավորել էին ծափողջուններով։

Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել էր, թե Թրամփին շնորհավորական ուղերձ է հղելու։
«Մենք նրան հեռագիր կուղարկենք. «Թանկագին Դոնալդ, շնորհավորում ենք ձեզ արժանի հաղթանակի կապակցությամբ։ Տատիկ Քլինթոնը թող հանգստանա»,- հայտարարել էր Ժիրինովսկին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս