Բաժիններ՝

«Թրամփը, չլինելով համակարգի քաղաքական գործիչ, կարողացավ նվաճել բնակչության տարբեր շերտերի համակրանքը». Գենադի Զյուգանով

ՌԴ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը, անդրադառնալով ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակին, հայտարարել է, թե եթե լրջորեն գնահատենք ամերիկյան ընտրությունները, ապա դրանք ունեն հեռուն գնացող հետևանքներ։

«Թրամփը, չլինելով համակարգի քաղաքական գործիչ, կարողացավ մեկ տարում նվաճել բնակչության տարբեր շերտերի համակրանքը»,- կարծիք է հայտնել Զյուգանովը։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանի համար ավելի լավ կլինի, եթե նա վարի սեփական ներքին դիրքերը ամրապնդելուն ուղղված քաղաքականություն, լուծի իր երկրի ներքին խնդիրները։

«Մենք պետք է հասկանանք, որ եթե թույլ լինենք, նախկինի պես կենթարկվենք Արևմուտքի կոշտ ճնշմանը, առաջին հերթին՝ ամերիկացիների կողմից»,- հայտարարել է ՌԴ Կոմկուսի առաջնորդը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս