«Սեփական երկրում համակարգը չկարողացավ դիմակայել նոր, ոչ ստանդարտ մարտահրավերներին». Կոնստանտին Կոսաչովը՝ Թրամփի հաղթանակի մասին
![](https://168.am/wp-content/uploads/2016/11/կոս.jpg)
Խոստովանում եմ, որ սխալվել եմ կանխատեսումներում՝ մինչև վերջ չէի հավատում Թրամփի հաղթանակին։ Ոչ թե այն պատճառով, որ նա թույլ է, այլ այն բանի, որ նա դեմ էր գնում համակարգին։ Դա է ընտրությունների սենսացիան։
Սեփական երկրում համակարգը չկարողացավ դիմակայել նոր, ոչ ստանդարտ մարտահրավերներին»,- Facebook-ի իր էջում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակը:
Նրա խոսքով՝ պետք չէ գերագնահատել Դոնալդ Թրամփին, թեև հայտնվել է «հնարավորությունների պատուհան», որը հայտնվել էր նաև 8 տարի առաջ, որբ հաղթանակել էր Բարաք Օբաման։
«Թեև հույս դարձյալ կա, և այն դեռ չի մահացել, այդ թվում՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների համար»,- գրել է Կոնստանտին Կոսաչովը։