Էնտերովիրուսի դեպքեր Շիրակի մարզում
Tsayg.am. Շիրակի մարզում գրիպի բռնկում չկա, սակայն տարածված են սուր շնչառական վիրուսները: Գյումրու Ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում են ստանում սուր շնչառական վիրուսով 18 հիվանդ, նրանցից 6-ն` Էնտերովիրուսային վարակ ախտանշանով: Ջերմության բարձրացում, քրտնարտադրություն, սրտթափոց, լուծ. սրանք հիմնական ախտանշաններն են, որոնց առկայության դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել մասնագետի` զերծ մնալով ինքնաբուժությունից: