Ֆիլհարմոնիան 1944 թվականին արդեն օգնել է բանակին. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից բարձրացված՝ բանակին ոչ միայն բարոյական խոսքերով, այլև նյութական մասնակցությամբ աջակցեքու հարցը լայնորեն քննարկվում է սոցցանցերում, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալիս։ Իսկ աջակցության մշակույթը նոր չէ. Հայրենական պատերազմի տարիներին Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր Հայկական պետական ֆիլհարմոնիայի կոլեկտիվը հայրենիքի պաշտպանության ամրապնդման, ռազմաճակատում կռվողների ընտանիքներին աջակցության նպատակով և Ստալինգրադի վերականգնման ֆոնդին ուղղել Էր 401623 ռուբլի, տրամադրել ոսկյա և արծաթյա իրեր, ինչպես նաև 1400 զույգ մանկական կոշիկ։

Դրանից հետո 1944թ. Ստալինը Մոսկվայից շնորհակալական հեռագիր և եղբայրական ողջույն Էր հղել Ֆիլհարմոնիայի տնօրենին ու մյուսներին։ Հեռագիրը փակցված է Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրենի աշխատասենյակում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս