Կառավարությունը շարունակում է փող ծախսել Դիլիջանի ուսումնական կենտրոնի վրա. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությունը դեռ գումարներ է ծախսում ՊԵԿ-ի՝ Դիլիջանում կառուցված տխրահռչակ «Ուսումնական կենտրոնի» վրա: Կառավարության այսօրվա նիստում որոշում կկայացվի 6.2 միլիոն դրամ հատկացնել այս «օբյեկտի» համար Դիլիջանի համայնքից նոր հողակտոր ձեռք բերելու համար` ավելի քան կես հեկտար:
Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ այդ հողակտորի վրա տեղավորված է «Ուսումնական կենտրոնին» անհրաժեշտ որոշ ենթակառուցվածքային օբյեկտներ: Ի դեպ, կառավարության որոշման նախագծում նշված է որ «Ուսումնական կենտրոնը» ՊԵԿ-ից անցնում է պետգույքի կառավարման վարչությանը: Վերջինս պետք է ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում առաջարկներ ներկայացնի կառույցի հետագա օգտագործման վերաբերյալ: «Ուսումնական կենտրոնի» հաշվեկշռային արժեքը, ըստ նախագծի, կազմում է 12.6 միլիարդ դրամ, իսկ «սկզբնական արժեքը»՝ ավելի քան 15 միլիարդ դրամ: Հարցերի հարցը մնում է այն, թե ինչպես է հետագայում այդ «օբյեկտը» շահագործվելու:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։