Բաժիններ՝

Ջորջ Բուշ ավագը շնորհավորել է Թրամփին նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

ԱՄՆ 41-­րդ նախագահ Ջորջ Բուշ ավագը իր և կնոջ` Բարբարայի անունից շնորհավորել է Դոնալդ Թրամփին նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ և նրան հաջողություն է մաղթել: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»­-ն, նա ընդգծել է, որ աղոթում են Թրամփի ընտանիքի համար:

«Ես և Բարբարան շնորհավորում ենք Դոնալդ Թրամփին և նրան մաղթում ենք ամենայն բարիք նախագահի կարգավիճակում Ամերիկան ղեկավարելու ճանապարհին: Նրա ընտանիքը մեր աղոթքներում է»,­- ասել է Ջորջ Բուշ ավագը:

Ջորջ Բուշ ավագն ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1989­-1993թթ.: Այս տարվա նախագահական ընտրություններին Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվելու համար պայքարում էր նաև նրա կրտսեր որդին, ԱՄՆ 43-­րդ նախագահ Ջորջ Բուշի եղբայր Ջեբ Բուշը, ով պարտվել էր հենց Դոնալդ Թրամփին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930