Բաժիններ՝

Ժիրինովսկին Պետդումայում բանկետ է կազմակերպել՝ ի պատիվ Թրամփի

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին ՌԴ Պետդումայում բանկետ է կազմակերպել՝ ի պատիվ ԱՄՆ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի, որը հաղթանակել է ԱՄՆ նախագահական ընտրություններում։

«ԱՄՆ-ի նոր ներքին ու արտաքին քաղաքականության և Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման համար»,- հայտարարել է Ժիրինովսկին՝ բարձրացնելով շամպայնի բաժակը։

Պետդումայում աշխատանքի ընդմիջման ժամանակ հավաքվել են նաև լրագրողներ և պատգամավորներ, հայտնում է rbc-ի թղթակիցը։
Հյուրասիրվել են երշիկ, հավի միս, աղցան, կոնֆետներ, շամպայն։

Հիշեցնենք, որ նորությունն այն մասին, որ Դոնալդ Թրամփը հաղթանակել է ԱՄՆ նախագահի ընտրություններում, Պետդումայի պատգամավորներն այսօր առավոտյան դիմավորել էին ծափողջուններով։

Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել էր, թե Թրամփին շնորհավորական ուղերձ է հղելու։
«Մենք նրան հեռագիր կուղարկենք. «Թանկագին Դոնալդ, շնորհավորում ենք ձեզ արժանի հաղթանակի կապակցությամբ։ Տատիկ Քլինթոնը թող հանգստանա»,- հայտարարել էր Ժիրինովսկին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս