Բաժիններ՝

ԱՄՆ նահանգներում և Սպիտակ տան մոտ բողոքի ցույցեր են. The Los Angeles Times

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում բողոքի ցույցեր են ընդդեմ Դոնալդ Թրամփի։ Ցուցարարները հավաքվել են նաև Վաշինգտոնում՝ Սպիտակ տան մոտ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։

The Los Angeles Times-ի տեղեկություններով՝ նահանգի մի քանի համալսարանի տարածքում բողոքի ցույցեր են սկսվել։

Հաղորդվում է, որ ուսանողները հավաքվել են Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարանի մոտ՝ վանկարկելով. «Իմ նախագահը չէ»։

Ընդ որում՝ նկատելի է եղել Մեքսիկայի դրոշ։ Բողոքի ցույցեր են ընթացել Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի, Դեյվիսի և Սան Դիեգոյի համալսարանների մոտ։
Օկլենդում բողոքի ցույցերի ժամանակ հավաքվածներն այրել են անվադողեր և աղբամաններ։

Թրամփի դեմ ցույցեր են նաև Լոս Անջելեսում։ LA Times-ը հաղորդում է, որ ցուցարարները վիրավորական արտահայտություններ են իրենց թույլ տվել ԱՄՆ նորընտիր նախագահի հասցեին։

Ոչ մեծ ելույթներ են գրանցվել նաև ԱՄՆ մյուս նահանգներում, մասնավորապես Պորտլենդ քաղաքում, Սիեթլում, Վաշինգտոնում, որտեղ ցուցարարները փակել են փողոցները։
Fox News-ը հայտնում է, որ ցուցարարները հավաքվել էին Սպիտակ տան մոտ։ Այդ ժամանակ դեռ հայտնի չէին ընտրությունների արդյունքները, սակայն ամբոխը իր բողոքն էր հայտնում Թրամփի ընտրվելու հնարավոր կապակցությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս