Անգելա Մերկելը շնորհավորել է Դոնալդ Թրամփին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանրապետական Դոնալդ Թրամփին շնորհավորել է ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, նշելով, որ պատրաստ է նրա հետ համագործակցել ընդհանուր արժեքների հիման վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Անգելա Մերկելը:

«Ես շնորհավորում եմ Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփին»,-ասել է Անգելա Մերկելը: Նա նշել է, որ Վաշինգտոնի հետ համագործակցությունը միշտ էլ կարեւոր է եղել Բեռլինի համար: «ԵՄ-ի սահմաներից դուրս մենք ոչ մի երկրի հետ չունենք այնպիսի խորը հարաբերություններ, որքան ԱՄՆ-ի հետ»:

«Գերմանիային եւ ԱՄՆ-ին կապում են արժեքները՝ ժողովրդավարությունը, ազատությունը, մարդու իրավունքների հարգումը՝ անկախ ծագումից, մաշկի գույնից, կրոնից, սեռական կողմնորոշումից ու քաղաքական հայացքներից,- ասել է Գերմանիայի կանցլերը:-Այս արժեքների հիմքի վրա ես ԱՄՆ-ի ապագա նախագահին սերտ համագործակցություն եմ առաջարկում»:

Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի հետ գործընկերությունը եղել եւ մնում է Գերմանիայի արտաքին քաղաքականության հիմքը»: Դա թույլ է տալիս «հաղթահարել մեր ժամանակի լուրջ մարտահրավերները»,-հ ավելել է Մերկելը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս