Թրամփի հաղթանակը Brexit-ի շարունակությունն է. Ալեքսեյ Կուդրին
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակը Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) շուրջ քվեարկության պատմության շարունակությունն է: Այս կարծիքը Ռազմավարական մշակումների կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Միացյալ Նահանգների ընտրությունները ցույց են տալիս, որ գլոբալ գործընթացների ներկայիս դինամիկան շատերին չի գոհացնում: Brexit-ի շարունակությունն է»,-նշել է Կուդրինը: