Շանհայում կառուցվում է աշխարհի խոշորագույն աստղացուցարանը
Շանհայի Փունդունի շրջանում նոյեմբերի 8-ին սկսվել է աստղացուցարանի շինարարությունը, որը խոշորագույնը կդառնա աշխարհում։ Ավելի քան 58 հազար քառակուսի մետր մակերեսով նախագծի արժեքը կկազմի 528 միլիոն յուան (78 միլիոն դոլար):
Աստղադիտարան-թանգարանը բաղկացած կլինի 38 հազար քառակուսի մետր մակերեսով գլխավոր մասնաշենքից, ինչպես նաեւ մի քանի լրացուցիչ շենքերից, ներառյալ աստղադիտարանը, աստղադիտակը, երեխաների եւ երիտասարդների համար նախատեսված դիտահարթակը:
Ինչպես հաղորդել են Չինաստանի զանգվածային լրատվամիջոցները, աստղացուցարանի բացումը պլանավորված է 2020 թվականին: Աստղացուցարանի շինարարության շտաբի ներկայացուցիչ Սյույ Սյաոհունը հայտնել է, որ շենքերի արտաքին կողմի դիզայնում պլանավորվում է օգտագործել աստղալից երկինք հիշեցնող տարրեր, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: