Բաժիններ՝

«Թրամփի հաղթանակը կբարդացնի Եվրոպայի և ԱՄՆ-ի հարաբերությունները»․ Մարտին Շուլց

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը WDR հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, թե հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակն ԱՄՆ նախագահական ընտրություններում կբարդացնի Եվրոպայի և Միացյալ Նահանգների հարաբերությունները:

«Կարծում եմ, որ ԱՄՆ քաղաքական համակարգը բավականաչափ ուժեղ է, որպեսզի դիմանա Դոնալդ Թրամփին, որպեսզի զսպի նրան: Բայց ակնհայտ է, որ տրանսատլանտյան հարաբերությունները կբարդանան»,- ասել է Շուլցը՝ հավելելով, թե «Թրամփը հանդես է գալիս քաղաքականության մեջ հռետորաբանության օգտին, որը հիմնված է զգացմունքների, այլ ոչ թե փաստարկված որոշումների վրա»։

«Ես զարմացած եմ։ Ես, ինչպես և շատերը, հաշվարկում էինք, որ հաղթանակելու է Հիլարի Քլինթոնը»,- ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս