Բաժիններ՝

Եվրոպացի քաղաքական գործիչները շոկի մեջ են Թրամփի հաղթանակից. Reuters

Մի շարք երկրների կառավարություններ բուռն կերպով են արձագանքել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներին։

Ինչպես գրում է Reuters-ը, Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները համարել է «մեծ շոկ»։
Նա հարց է տվել՝ արդյո՞ք Թրամփի հաղթանակը նշանակում է համաշխարհային իրավակարգի վերջը, որը տիրում էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Մարկ Էյրոն խոստացել է համագործակցել Թրամփի հետ, սակայն ասել է, որ նրա անձը «հարցականի տակ է»։ Ֆրանսիացի դիվանագետի խոսքով՝ դժվար է ենթադրել, թե ինչ կնշանակի միլիարդատիրոջ նախագահությունը համաշխարհային քաղաքականության համար։

«Երևում է, դա կրկնակի աղետ կլինի Արևմուտքի համար։ Ամրացրեք անվտանգության գոտիները»,- Թրամփի հաղթանակը մեկնաբանել է Շվեդիայի ԱԳՆ նախկին նախարար Կառլ Բիլդտը՝ հիշեցնելով Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու որոշման մասին։
Մինչ այդ, աջ պոպուլիստները՝ Ավստրլիայից մինչև Ֆրանսիա, ողջունում են Թրամփի հաղթանակը ԱՄՆ քաղաքական վերնախավի նկատմամբ։

«Նրանց աշխարհը փլուզվում է, մերն սկսել է կառուցվել»,- հայտարարել է Մարին Լե Պենի համախոհ Ֆլորիան Ֆիլիպպոն Ֆրանսիայի «Ազգային ճակատից»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս