Իտալիայի նախկին վարչապետը Թրամփի հաղթանակը համեմատել է Բեռլինյան պատի փլուզման հետ
Իտալիայի նախկին վարչապետ Էնրիկո Լետտան հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակը համեմատել է Բեռլինյան պատի փլուզվելուց ի վեր խոշորագույն քաղաքական բեկման հետ։
Ինչպես հայտնել է CBS-ը, Թրամփը Քլինթոնից առաջ է անցել մոտ 1 միլիոն ձայնով։
«Դա ամենամեծ քաղաքական բեկումն է՝ Բեռլինյան պատի փլուզումից ի վեր։ Դա արթնացումի կարևոր ազդանշան է Եվրոպայի համար»,- գրել է իտալացի հայտնի քաղաքական գործիչն իր Twitter-ում՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները։