Հնդկաստանում կառուցելու են աշխարհում ամենաբարձր տաճարը
Հնդկաստանի Վրինդավան քաղաքում պլանավորվում է կառուցել 70-հարկանի տաճար: Շենքի բարձրությունը կգերազանցի 200 մետրը: Նախագծի իրագործումից հետո, որը նախաձեռնել է Կրիշնայագետների միջազգային ընկերությունը (International Society for Krishna Consciousness, ISKCON), տաճարը կդառնա աշխարհի ամենաբարձր կրոնական կառույցը: Այս մասին գրել Է The New Indian Express-ը:
Բացի Կրիշնա Աստծո տաճարից, շուրջ երկու հեկտար տարածքում կտեղավորեն թեմատիկ զբոսայգի եւ շենք՝ հասարակական տարբեր միջոցառումներ անցկացնելու համար: Մերձակայքում կկառուցեն բազմաբնակարան շենքեր եւ առանձնատներ. դրանք կվաճառեն ունեւոր կրիշնայականներին, որպեսզի ֆինանսավորեն տաճարի կառուցումը:
Շինարարության ընդհանուր արժեքը գնահատվում է մոտավորապես 120 մլն դոլար, ճշտում է հրատարակությունը: