«Խոշոր ձկները» ուռկանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած բախումների հիմնական դերակատարներ համարվող «խոշոր ձկները» հայտնվել են ուռկանում: Իրավապահ մարմիններին մոտ կանգնած «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը հարցաքննության է հրավիրվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այնտեղ նա ցուցմունքներ է տվել՝ հայտնելով, թե ինչու էր հայտնվել Սարի թաղում եւ ինչ էր անում:

ՀՀ փոխոստիկանապետ, ՈԶ հրամանատար Լեւոն Երանոսյանի եղբորորդուն եւ եղբորը՝ ՀՀ ՈԶ 1001 զորամասի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Լեռնիկ Երանոսյանին եւս հարցաքննության են հրավիրել:

Հիշեցնենք, որ Լեռնիկ Երանոսյանն այդ օրը լուսաձայնային նռնակը ձեռքին մարտնչում էր ՀՀ քաղաքացիների դեմ: ՀՔԾ-ում են եղել նաեւ ՀՀ ոստիկանապետի թիկնազորի անդամ Գագիկ Զոհրաբյանը՝ Նասկին, քրեական հեղինակություն Սարգիս Հախանումյանի՝ Տլեի եղբայրը՝ Դավիթ Հախանումյանը, եւ մինչ այս հիշատակված շատ այլ անդրդվելի դեմքեր»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս